Ջոն Քեմփբել, Արգայլի 9-րդ դուքս
Ջոն Քեմփբել, Արգայլի 9-րդ դուքս | |
Կուսակցություն՝ | Լիբերալ կուսակցություն և Լիբերալ յունիոնիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Սենթ Էնդրյու համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող և ազնվական |
Ծննդյան օր | օգոստոսի 6, 1845[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանի օր | մայիսի 2, 1914[2][3] (68 տարեկան) |
Վախճանի վայր | Քաուս, Ուայթ կղզի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն կամ Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Թաղված | St Munn's Parish Church, Kilmun |
Դինաստիա | Քեմփբել կլան |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Հայր | Ջորջ Դուգլաս Քեմփբել Արգայլ[4] |
Մայր | Էլիզաբեթ Քեմփբել[4] |
Ամուսին | Լուիզա Բրիտանացի Արգայլի դքսուհի[4] |
Պարգևներ | |
Ջոն Ջորջ Էդվարդ Հենրի Դուգլաս Սաուֆերլենդ, Արգայլի 9-րդ դուքս (անգլ.՝ John George Edward Henry Douglas Sutherland Campbell, 9th Duke of Argyll, օգոստոսի 6, 1845[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 2, 1914[2][3], Քաուս, Ուայթ կղզի, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն, առավել հայտնի է որպես Լորնի մարքիզ (1847-1900)), բրիտանացի ազնվական, Կանադայի 4-րդ գլխավոր նահանգապետ (1878-1883), Արգայլի 9-րդ դուքս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1845 թվականին Լոնդոնում՝ Արգայլի 8-րդ դուքս Ջորջ Քեմփբելի և Սաուֆերլենդի 2-րդ դուքս Ջորջ Սաուֆերլենդ Լևենոսոն-Գուոերի դստեր՝ Էլիզաբեթ Քեմփբելի ընտանիքում։ Ի ծնե եղել է Էրլ Քեմփբել։ 1847 թվականին՝ 21 տարեկան հասակում, երբ նրա հայրը դարձավ Արգայլի 8-րդ դուքսը, նա ստացավ Լորնի մարքիզ տիտղոսը, որը կրեց մինչև 54 տարեկան։ Ջոն Քեմփբելը սովորել է Էդինբուրգի ակադեմիայում, Իթըն քոլեջում, Սենտ Էնդրյուի համալսարանում և Քեմբրիջի երրորդություն քոլեջում[6], ինչպես նաև Արվեստի թագավորական քոլեջում[7]։
Նախքան Կանադա մեկնելը, շուրջ 10 տարի Լորնը ճամփորդել է Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայում, գրել ճամփորդական գրականություն և բանաստեղծություններ[7]։ 1868 թվականից ՄԹ-ում Արգիլշիրի ընտրատարածքում եղել է Համայնքների պալատի խորհրդարանական լիբերալ անդամ։
Լորդ Լորնը 1871 թվականի մարտի 21-ին ամուսնացել է Վիկտորյա թագուհու 4-րդ դստեր՝ արքայադուստր Լուիզի հետ։ Զույգը հետաքրքրվում էր արվեստով, սակայն երեխաներ չունեին և շատ ժամանակ առանձին էին անցկացնում։
Կանադայի գլխավոր նահանգապետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ Լորդ Լորնի նշանակումը հայտարարվեց, ամբողջ Կանադայում մեծ հուզմունք կար։ Առաջին անգամ Ռիդո Հոլը կունենար թագավորական բնակիչ։ Կանադայի վարչապետը թեթևացրեց իր նախընտրական ժամանակացույցը, որպեսզի պատրաստվի արքայադստեր ժամանմանը։ 1880 թվականին մի հեղինակ գրել է, որ «նշանակումը դրականորեն ողջունվեց Դոմինիոնի բոլոր մասերում, և ժողովրդի սրտով էր նոր գլխավոր նահանգապետի նշանակումը»[8]։
Սակայն կանադական մամուլը սկզբում լավ չընդունեց Քեմփբելին և նրա կնոջը՝ դժգոհելով երկրի մինչև այժմ անխախտ հասարակության վրա թագավորական ազդեցության կիրառումից, մի պաշտոն, որը համբերությունից հանում էր խռովությունների և թյուրիմացությունների պատճառով։ Թագուհու կանադական նստավայրի անսասան արքունիքի մասին անհանգստությունը անհիմն էին[9], զույգն ավելի հանգիստ էր, քան նրանց նախորդները, ինչպես երևում էր սահադաշտային երեկույթներից, ճաշկերույթներից, պետական միջոցառումներից, որոնք հյուրընկալում էին մարկիզն ու մարկիզուհին[10]։
33 տարեկան հասակում Լորդ Լորեն Կանադայի ամենաերիտասարդ գլխավոր նահանգապետն էր, սակայն նա շատ երիտասարդ չէր իր պաշտոնի մարգինալ պահանջները կարգավորելու համար։ Նա և արքայադուստր Լուիզը մեծ ներդրումներ են արել Կանադայի հասարակության, հատկապես արվեստի և գիտության մեջ։ Նրանց քաջալերանքով ստեղծվել է Կանադայի թագավորական ընկերությունը, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիան, Կանադայի ազգային պատկերասրահը։ Քեմփբելը ներգրավված էր Կանադայի Խաղաղօվկիանոսյան երկաթուղու և այլ նախագծերի ավարտման գործում, ինչպիսին է Բրիտանական Կոլումբիայի հիվանդանոցը[7]։ Լորնը եղել է Կանադայում արվեստի և գրականության հովանավոր և հեղինակել է արձակ և չափածո ստեղծագործություններ, որոնք նկարագրել են Կանադայի ֆիզիկական գեղեցկությունը[փա՞ստ]:
Լորենն իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում հետաքրքրված էր Կանադայով և կանադացիներով։ Նա շրջում էր ամբողջ երկրում, խրախուսում բազմաթիվ հաստատությունների ստեղծումը, հանդիպում Կանադայի Առաջին ազգերի անդամներին և այլ կանադացիների։ Ռիդո Հոլում նա և արքայադուստր Լուիզը իրականացրել են բազմաթիվ սոցիալական գործառույթներ։ 1887 թվականին նրա Առաջին ազգերի փոքրիկ հավաքածուն ձեռք է բերվել Բրիտանական թանգարանի կողմից[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 Kindred Britain
- ↑ Liste complète des récipiendaires de 1864 à aujourd'hui — Laval University.
- ↑ "Campbell, John Douglas Sutherland, Marquess of Lorne (CMBL863JD)". A Cambridge Alumni Database. University of Cambridge
- ↑ 7,0 7,1 7,2 Sandwell, 2006, էջ 47
- ↑ Sandwell, 2006, էջ 48
- ↑ Longford, 1991, էջ 45
- ↑ Hubbard, 1977, էջ 125
- ↑ «Collection search». British Museum. 2015 թ․ մարտի 20. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biography at the Dictionary of Canadian Biography Online
- Website of the Governor General of Canada
- Ջոն Քեմփբել, Արգայլի 9-րդ դուքսի գործերը Գուտենբերգ նախագծում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քեմփբել, Արգայլի 9-րդ դուքս» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 6 ծնունդներ
- 1845 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Մայիսի 2 մահեր
- 1914 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Վիկտորիանական թագավորական շղթայի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Բրիտանացի ազնվականներ
- Թոքաբորբից մահացածներ
- Կանադայի գլխավոր նահանգապետեր
- Կանադայի քաղաքական գործիչներ
- Կապիչի շքանշանի ասպետներ